|
Վերացական արվեստը Հայաստանում ի հայտ եկավ խորհրդային ամբողջատիրության պայմաններում, երբ արևմտյան մոդեռնիզմի ցանկացած դրսևորում քաղաքական զանցանք էր համարվում: 1960-70-ական թվականների խորհրդահայ մոդեռնիստներից (Սեյրան Խաթլամաջյան, Հենրի Էլիբեկյան, Ռուբեն Ադալյան, Րաֆֆի Ադալյան, Էդուարդ Խարազյան, Արկադի Բաղդասարյան, Վիգեն Թադևոսյան) ոմանք գալիս էին հայկական ավանդական դեկորատիվիզմից, ոմանք փորձում էին հավատարիմ մնալ մաքուր վերացական գեղագիտությանը` հայացք ձգելով դասական ավանգարդի ժառանգությանը: 1980-ականներին, երբ Խորհրդահայ կայսրության փլուզումը մոտ էր, ասպարեզ եկավ հայ ավանգարդիստների մի նոր սերունդ (Քիքի, Արմեն Հաջյան, Մարտին Պետրոսյան, Վարդան Թովմասյան և այլոք), ովքեր խզեցին կապը թե` ազգային ավանդույթի, և թե` խորհրդահայ մոդեռնիզմի հետ: Այնուհետև, վերացական արվեստը Հայաստանում ՙդուրս եկավ լույս աշխարհ՚, որն արդեն տարածվեց և արվեստագետների բազմաթիվ անուններ ընդգրկեց: |
 |
If you can't read Armenian text, please download the following font into your system fonts (C:\WINDOWS\Fonts).
|